Քիմ Քարդաշյանի թիկնապահն իր սոցցանցերից հեռացրել է հայուհու բոլոր լուսանկարները

13:05   6 հոկտեմբերի, 2016

Ա՜յ քեզ բան... գնալով հետաքրքիր է դառնում։ Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործը դեռ երկար կմնա թերթերի եւ առցանց մեդիայի առաջին էջերում։

Կրքերը թեժանում են։ Առավոտյան հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանի թիկնապահ Պասկալ Դյուվյեն միլիոնների պարտք ունի։ Հիմա մենք կարող ենք վստահորեն ասել, որ Քիմն ու Քանյեն թիկնապահի խնդիր ունեն։  Չնայած Քիմը հայտարարել էր, որ չի կասկածում Պասկալին՝ թիկնապահը Twitter–ի եւ Instagram-ի իր էջերից հեռացրել է հայուհու մասին բոլոր գրառումերն եւ նրա հետ ունեցած լուսանկարները։

Վարկածներից մեկի  համաձայն՝ Դյուվյեն հեռացրել է Քիմի մասին ամբողջ տեղեկությունը, որպեսզի չարագործները չկարողանան հետեւել հայուհուն։

TMZ–ը գրում է, որ Քիմը չի հեռացրել Դյուվյեին, բայց այն, որ Քանյեն չի վստահում թիկնապահին, փաստ է։

Նշենք, որ Դյուվյեն Քենդալի եւ Քորթնիի հետ է եղել  այն գիշեր, երբ Քիմին կողոպտել էին Փարիզում։ Պասկալը Քիմի հետ է աշխատում 2012–ից, եւ կարծես թե շահել է նրա վստահությունը։ 



© NEWS.am STYLE