Radiohead խումբը ներկայացրել է The Numbers երգի տեսահոլովակը

14:45   6 հոկտեմբերի, 2016

Radiohead խումբն իր Youtube ալիքով երեկ ուշ երեկոյան ներկայացրել է The Numbers երգի տեսահոլովակը։

Նոր տեսահոլովակում, որի ռեժիսորը Պոլո Թոմաս Անդերսոնն է, Թոմ Յորքն ու Ջոննի Գրինվուդը երգը կատարում են բնության գրկում:

Նշենք, որ Radiohead խումբը A Moon Shaped Pool անվանումով իններորդ ալբոմը թողարկել էր մայիսի սկզբին: Ընդ որում իր ֆանատներին նախապես հետաքրքրելու համար կոլեկտիվը նոր ալբոմի փիառի նպատակով փակել էր սոցցանցերում իր էջերը։ 

Ալբոմում 11 երգ է ներառվել, այն հասանելի է iTunes, Apple Music եւ Tidal–ում։ Ալբոմը կարելի է ներբեռնել նաեւ խմբի կայքից։



© NEWS.am STYLE