Քիմ Քարդաշյանը իրեն է մեղադրում ու ափսոսում, որ ցուցադրել է թանկարժեք իրերը

14:07   6 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը մեղադրում է իրեն ու ափսոսում, որ ցուցադրել է թանկարժեք իրերը,գրում է People–ը։ Հայուհին, որը Փարիզում տեղի ունեցածից հետո փորձում է ուշքի գալ Նյու Յորքում, երեկ հեռախոսով նորից զրուցել է ֆրանսիական ոստիկանության հետ, որn ի դեպ կարծես հայտնաբերել է ենթադրյալ հանցագործների հետքը։

Իսկ մինչ այդ շատ փորձագետներ կարծիք են հայտնել, որ հեռուստաաստղը չպետք է իր թանկարժեք իրերը ցուցադրեր սոցցանցերում։

«Քիմը դեռ ցնցված է, ուշքի չի եկել։ Նա փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվել։ Հիմա Քիմը ասում է, որ ինքն է մեղավոր կատարվածի համար, քանի որ չպետք է ցուցադրեր իր թանկարժեք իրերը Փարիզում Նորաձեւության շաբաթվա ժամանակ։ Նա զղջում է, որ սոցցանցում ցուցադրել էր Քանյեի նվիրած 4 մլն դոլարանոց մատանին»,- հայտնել է ինսայդերը ամերիկյան պարբերականին։

«Քանյեն ուզում է նրան նույն ձեւի մատանի նվիրի, բայց Քիմը հիմա նույնիսկ մտածել չի ուզում այդ մասին։ Նա չեղարկել է մոտակա ժամանակներս ծրագրված իր բոլոր ուղեւորությունները եւ մտադիր է կենտրոնանալ ընտանիքի վրա»,- հավելել է աղբյուրը։



© NEWS.am STYLE