Քիմ Քարդաշյանն այլեւս ակտիվ չի լինի սոցցանցերում. հայուհին այլեւս չի գովազդի իրեն

15:02   6 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը աստիճանաբար կյանքի նշաններ է ցույց տալիս իր շրջապատի ու զանազան ինսայդերների միջոցով, որոնք մոտ են Քարդաշյան- Ջեններ գերդաստանին։ Մինչ հայուհին ուշքի է գալիս փարիզյան կողոպուտից հետո, մամուլում աստիճանաբար տեղեկություններ են հայտնվում հեռուստաաստղի հետագա գործողությունների մասին։

Եվ այսպես Քիմը չեղարկել է ԱՄէ իր ուղեւորությունը, որտեղ պետք է մասնակցեր դիմահարդարման վարպետության դասընթացների, նաեւ մամուլն այսօր նկատել է, որ Քիմի թիկնապահը իր սոցցանցերի էջից ջնջել է հայուհու բոլոր լուսանկարներն ու նրա մասին հիշատակումները։ Ասում են, որ թիկնապահն արել է դա, որպեսզի չարագործները չկարողանան իմանալ,թե երբ եւ ուր է մտադիր գնալ Քիմը։

Հետո ավելի հետաքրքիր բաներ են պարզվում։ Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Քիմը համաձայն է իր հասցեին քննադատություններին այն կապակցությամբ, որ ինքը չափից շատ է ցուցադրում իր թանկարժեք իրերը սոցցանցերի միջոցով։

TMZ-ը, վկայակոչելով նույն աղբյուրները, գրում է, որ Քիմը մեկ ամիս չի աշխատի, նաեւ ուշադրությո՛ւն, Քիմն այլեւս առաջվա պես ակտիվ չի լինի սոցցանցերում։ Նա այլեւս իր թանկարժեք իրերը չի ցուցադրի բոլորին։ Եվ նույնիսկ իր ապրանքատեսակների գովազդում ավելի զուսպ կլինի։

«Նյութական իրերը այլեւս ոչինչ չեն նշանակում, ամեն ինչ չէ փողով որոշվում։ Փողը դրան չարժե»,- մեջբերել է Քիմին կայքի ինսայդերը։



© NEWS.am STYLE