18:34 6 հոկտեմբերի, 2016Իր Instagram–ում հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւը բաժանորդներին տեղեկացրել է, որ շուտով լույս կտեսնի Ժաննա Ֆրիսկեին նվիրված իր գիրքը։ Բայց մինչեւ թողարկումը շոումենը որոշել է որոշ մանրամասներ պատմել գրքի մասին․
«Հույս ունեմ, որ գիրքը օգտակար կլինի նրանց, ովքեր պայքարում են կամ օգնում են, որ մտերիմները պայքարեն։ Հույս ունեմ, որ այն կկարողանա օգնել նրանց, ովքեր հուսահատվել են, ու գուցե ոգեշնչել, որ նրանք հավատան փրկության հրաշքին։ Բնականաբար սա նաեւ սիրո պատմություն է, առանց որի ցանկացած պայքար դժվար թե իմաստ ունենա» - հայտնել է իր բաժանորդներին Շեպելեւը։
Բայց Դմիտրի Շեպելեւի գիրքը միայն Ժաննա Ֆրիսկեի հիվանդության մասին չէ։ Գրքի էջերին կարելի է գտնել հեռուստահաղորդավարի հիշողությունները՝ երգչուհու հետ նրա սիրային հարաբերությունների մասին, նրանց որդու՝ Պլատոնի մասին եւ ոչ միայն։
Շեպելեւի խոսքով ինքը մտադիր չէր հրապարակել իր գրառումները, գրել էր դրանք «ինքն իր համար, որպեսզի հաղթահարի վիշտն ու թղթին հանձնի հոգում կուտակված զգացմուքները»։