Երեխաների մեջ նախաձեռնելու ջիղ դաստիարակելու 3 կանոն

20:11   22 հոկտեմբերի, 2016

Ինքնուրույն երեխան գիտակցված ծնողական սիրո գերագույն նպատակն է։ Բայց ո՞րն է ողջամիտ օգնության ու օգտակար ձգտումները ճնշելու սահմանը։ Մանկական հոգեբանները խորհուրդ են տալիս երեխաների դաստիարակության հարցում առաջնորդվել երեք հասարակ կանոններով։

Քայլ առաջին՝ ընտրության ռացիոնալ ազատություն։ Եթե երեխան փորձում է կապել կոշիկի քուղերը կամ էլ ինքնուրույն ճաշ ուտել՝ պետք չէ միանգամից օգնության շտապել։ Եթե համբերատար նրանք բացատրեք, թե ինչպես պետք է անի ու աննկատ օգնեք նրան՝ ավելի շատ օգուտ կտաք։

Քայլ երկրորդ՝ մտադրությունները խրախուսելը։ Երեխան հետաքրքրություն է դրսեւորում ուտելիք պատրաստելու կամ ամաններ լվանալու նկատմա՞մբ։ Ուրեմն արժե գովել նրան նախաձեռնության համար ու «խոհանոցային օգնականի» գոգնոց նվիրել նրան։ Այդպես երեխան կզգա իր գործողությունների կարեւորությունը ու կգիտակցի դրանց գործնական արժեքը։

Քայլ երրորդ՝ այլընտրանք։ Նույնիսկ արգելքները կարող են օգտակար լինել՝ մերժումը պետք է միշտ հասկանալի պատճառներ ունենա։ Ավելի լավ է, եթե այն ուղեկցվի գործողությունների թույլատրելի տարբերակներով։ Եթե երեխան չի ուզում հագնել կոշիկ զբոսանքի գնալու համար, ուրեմն կարող եք ոչ թե պարզապես պնդել ձեր ասածը, այլեւ առաջարկել, որ նա ինքը ընտրի՝ որ կոշիկն է ուզում հագնել։ Նման «պայմանական» ազատությունը թույլ է տալիս երեխային հավասարակշռված դատել ու ինքնուրույն որոշումներ կայացնել։

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE