Քարդաշյանների ընտանիքը՝ Vanity Fair–ի «100 ամենաազդեցիկ մարդկանց» վարկանիշի 100–րդ տեղում

12:02   7 հոկտեմբերի, 2016

Vanity Fair պարբերականների կայքում հայտնվել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց  ամենամյա ավանդական վարկանիշային աղյուսակը՝ The New Establishment-ը («Նոր ընտրախավ»)։

Նախքան ցուցակի առաջատարին հայտնելը, նշենք, որ Քարդաշյան–Ջեներ ընտանիքը եւ Քանյե Ուեսթը լավագույն հարյուրյակի 100-րդ տեղում են։

Այսպես՝ առաջին տեղում է Amazon–ի 52-ամյա հիմնադիր Ջեֆ Բեզոսը։

Facebook–ի հիմնադիր 32-ամյա Մարկ Ցուկերբերգը զիջել է առաջատարի դիրքերը եւ հայտնվել 2-րդ հորիզոնականում։ 

Իսկ լավագույն եռյակը եզրափակում է Snapchat հավելվածի 26-ամյա հիմնադիր Էվան Շպիգելը։

Թոփ-10–ը եզրափակում է երգչուհի Բեյոնսեն։

Պարբերականի վարկածով 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են Apple–ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը՝ 11-րդ տեղ, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը՝ 12–րդ տեղ, Google–ի հիմնադիր Լարի Փեյջը՝ 13-րդ, երգչուհի Թեյլոր Սվիֆթը՝ 18–րդ, դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը՝ 28-րդ, ռեժիսոր եւ պրոդյուսեր Ջեյ Ջեյ Աբրամսը՝ 30-րդ, դերասանուհի Էմի Շումերը՝ 35-րդ, երգչուհի Ադելը՝ 47-րդ, Մարկ Ցուկերբերգի կինը՝ Պրիսցիլա Չանը՝ 60-րդ, դերասան Քրիս Փրեթը՝ 67-րդ, Twitter–ի հիմնադիր Ջեք Դորսին՝ 69-րդ, դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը՝ 74-րդ, ամերիկացի երգիծաբան Քեւին Հարթը՝ 76-րդ, բրիտանացի հաղորդավար Ջեյմս Քորդենը՝ 80-րդ, Snapchat–ի աստղեր Քիրին Կիյամկոն, Մայքլ Պլատցոն, Շոն Բաքբրայդը՝ 85-րդ, Gucci–ի դիզայներ Ալեսանդրո Միկելեն՝ 91-րդ։



© NEWS.am STYLE