Բրեդ Փիթն առաջին անգամ է տեսել երեխաներին Ջոլիի հետ ապահարզանի գործընթացը սկսելուց հետո

13:38   7 հոկտեմբերի, 2016

Մի քիչ հանգստանանք Քիմ Քարդաշյանի արկածներից եւ ուշադրություն դարձնենք Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի ամուսնալուծությանը։ Ինչպես հայտնի է, նրանք պայմանավորվել են ապահարզանի հիմնական կետերի շուրջ։ Էնջին ստացել է երեխաների միանձնյա խնամակալության իրավունք։

Փիթը ծանր ապրումներ ունի այս կապակցությամբ, չէ՞ որ Ջոլին տեղափոխվել է նախ Մալիբուի առանձնատուն, իսկ հետո էլ՝ Հիդդեն Հիլս, ու 52-ամյա դերասանին այս ամբողջ  ընթացքում առաջին անգամ է հաջողվել տեսնել իր երեխաներին՝ Զահարային, Մեդդոքսին Պակսին, Շայլոյին, Նոքսին ու Վիվյենին։

Բրեդը հրաշալի ժամանակ է անցկացրել երեխաների հետ։ Այս մասին People–ին տեղեկացրել է ինսայդերը։

Ավագ որդու հետ օդանավում վիճելուց  ու ոգելից խմիչքն ու թմրանյութերը չարաշահելու մեղադրանքներից հետո դերասանը ստիպված է եղել համաձայնել բժշկական թեստերի։ Ըստ երեւույթին բժիշկը թույլատրել է նրան հանդիպել երեխաների հետ։ Սակայն Բրեդը շարունակում է անալիզներ հանձնել, որոնք պետք է ապացուցեն կամ էլ հերքեն նրա կախումը։

Ի դեպ, Էնջին, որքան էլ չցանկանա, բայցեւայնպես ստիպված կլինի Փիթի ու երեխաների հետ ընտանեկան հոգեթերապիայի կուրս անցնել։ Մինչդեռ մինչեւ հոկտեմբերի 20-ը երեխաները առաջվա պես մոր հետ են ապրելու։

 



© NEWS.am STYLE