«Կովկասի լավագույն երգչուհի» առաջադրված Լիլիթ Հովհաննիսյանը, Վերա Բրեժնեւան եւ ուրիշներ՝ Big Apple Music Awards 2016-ին

10:40   7 հոկտեմբերի, 2016

2007-ից ամերիկյան Մեծ խնձորում՝ Նյու Յորքում, կազմակերպվում է Big Apple Music Awards մրցանակաբաշխությունը, որը կոչված է բացահայտելու եւ ավելի լայն զանգվածներին ներկայացնելու Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրների երիտասարդ ու տաղանդավոր երիտասարդներին։

2016-ին «Կովկասի լավագույն երգչուհի» անվանակարգում ընդգրկվել է Լիլիթ Հովհաննիսյանը, որն այժմ համերգային շրջագայությունների է մեկնել Ռուսաստան եւ Ուկրաինա։

Նշենք, որ նոյեմբերի 27-ին Նյու Յորքում կայանալիք մրցանակաբաշխությանը բացի Լիլիթից կենդանին կատարմամբ ելույթ կունենան նաեւ երգիչ Անդին, Վերա Բրեժնեւան, Օլեգ Գազմանովը, Faydee-ն, Kat Deluna-ն եւ ուրիշներ։



© NEWS.am STYLE