Բրունո Մարսի նոր տեսահոլովակը նվաճում է Youtube–ը

14:13   7 հոկտեմբերի, 2016

Երեկ Youtube ալիքով Բրունո Մարսը ներկայացրել է իր 24K Magic երգի նոր տեսահոլովակը

Ի դեպ, ճիշտ այդպես է կոչվելու նաեւ 30-ամյա դերասանի նոր ալբոմը, որը թողարկվելու է նոյեմբերի 18-ին։

Հիշեցնենք, որ տարեսկզբին The Sequence խումբը Բրունո Մարսին մեղադրել էր Uptown Funk երգի գրագողության համար։ Զուտ կանացի կոլեկտիվը՝ Էնջի Սթոուն, Շերիլն ու Բլոնդին 1979-ին դրան շատ նման մի երգ էր թողարկել՝ Funk You Up անվանումով։ Աղջիկները մտադիր էին դատի դատ երգչին, բայց այդպես էլ չարեցին։



© NEWS.am STYLE