Քիմի 4 մլն դոլարանոց մատանու մեջ Քանյեն Adidas բառն էր փորագրել

14:36   7 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը երեխաների ու մոր հետ ժամանել է տուն՝ Լոս Անջելես, իսկ Քանյեն մնացել է Նյու Յորքում։ Հայուհին հետաձգել է իր բոլոր նախագծերը, որոնք ծրագրված են այս ամսվա ընթացքում ու քույրերի հետ միասին ավելացրել թիկնապահների քանակը։

Բրիտանական Daily Mail-ն էլ մինչ այդ մանրամասներ է իմացել 4 մլն դոլարանոց մատանու մասին, որը Քիմից փարիզյան հյուրանոցում գողացել էին զինված ու դիմակավորված հանցագործները։

Եվ այսպես 20 կարատանոց մատանին Քիմին Քանյեն էր նվիրել։

Մեկուկես ամիս առաջ Քիմը Radio Andy շոուի հյուրն էր, որի եթերում պատմել էր մատանու մասին, որը անակնկալ նվեր էր Քանյեի կողմից։

«Ես քնած էի, կեսգիշեր էր։ Քանյեն արթնացրեց ինձ ու ասաց։ Ես քեզ համար մի անակնկալ ունեմ։ Խոսքը մատանու մասին էր։ Քանյեն, ի դեպ, մատանու վրա փորագրել էր տվել Adidas բառը։ Այդ օրը նա գործարք էր կնքել Adidas ֆիրմայի հետ, ու դրա համար էլ որոշել էր գրել այդ անունը Lorraine Schwartz ապրանքանիշի մատանու վրա»,- պատմել էր այն ժամանակ Քիմը։

Հիշեցնենք, որ ֆրանսիական ոստիկանությունը փորձում է գտնել հանցագործներին, և հայտնել է, որ նրանց համար դժվար կլինի իրացնել գողացված մատանին։ Չնայած շատ փորձագետներ կարծում են, որ մատանին ամենայն հավանականությամբ կջարդեն ու մաս- մաս կվաճառեն սեւ շուկայում, կամ էլ ամբողջական տեսքով կուղարկեն այնպիսի երկրներ որտեղ այն գտնելը անհնար կլինի։



© NEWS.am STYLE