Քայլի Ջենները Քիմ Քարդաշյանի կողոպտվելուց հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը

16:37   7 հոկտեմբերի, 2016

Կյանքը աստիճանաբար սկսում է հարթվել Քարդաշյան-Ջեններ գերդաստանում։ Քիմը, ինչպես արդեն գիտեք, երեխաների ու մոր հետ Լոս Անջելես է ժամանել, իսկ Քանյեն դեռ Նյու Յորքում է մնացել։

Չնայած Քիմն ու քույրերը այս ամսվա համար ծրագրված բազմաթիվ նախագծեր են չեղարկել, ու շրջապատել իրենց թիկնապահներով՝ հայտնելով, որ հիմա ավելի քիչ են մասնակցելու զանազան միջոցառումների, այնուամենայնիվ Քայլի Ջենները խախտել է լռությունն ու դուրս եկել զբոսնելու իր բոյֆրենդ ռեփեր Թայգայի հետ։

Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրը առանց կրծկալի էր եւ Made Gold ջինսե տաբատով, որը 400 դոլար արժե։

Զբոսանքի ժամանակ զույգին ուղեկցում էր երաժշտի երեք տարեկան որդին՝ Քինգ Քահիրոն, որի մայրը Ռոբ Քարդաշյանի ընկերուհին է՝ Բլեք Չայնան։

Քայլին թույլ էր տալիս, որ պապարացիները լուսանկարեն իրեն ու սելֆի էր անում ֆանատների հետ։

Ըստ երեւույթին, երբ աղջիկը ռեփերի հետ է, նրան թիկնապահներ այլեւս պետք չեն։

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI.

 



© NEWS.am STYLE