Քանյե Ուեսթի հավաքածուի կոշիկները 4 րոպեում անհետացել են խանութների վաճառասեղաններից

17:31   7 հոկտեմբերի, 2016

Քարդաշյան-Ուեսթ-Ջեններ ընտանիքի կյանքում ֆինանսական իմաստով ամեն ինչ այդքան վատ չէ, որքան թվում է։ Քանյե Ուեսթը կնոջ ու երեխաների հետ Լոս Անջելես չի մեկնել, մնացել է Նյու Յորքում ու իր գործերով է զբաղվում։

Նորաձեւության աշխարհը հասկանում է, որ եկել է Քանյե Ուեսթի ժամանակը, չէ՞ որ ոչ մի անվանի ապրանքանիշ չի կարող պարծենալ այնպիսի հռչակով, որը հիմա 39-ամյա ռեփերի հավաքածուն է վայելում։

Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ժամանակ Ուեսթի Season 4 հագուստի ու կոշիկի հավաքածուի ցուցադրությունից հետո ընդամենը մեկ ամսում նոր հավաքածուի վաճառքը ավելացել է 35 տոկոսով՝ այդ նույն ժամանակահատվածում նախորդ հավաքածուի՝ Season 3 -ի վաճառքի համեմատ։

Քանյեի հագուստը վաճառող խանութներում վաճառվել են բոլոր գլխարկները, վերարկուները եւ կարեւորը՝ Ուեթի հավաքածուի կոշիկները բոլոր բուտիկներից միջինը չորս րոպեում գնվել են, քանի որ մարդիկ նախապես դրանց համար մի քանի օր հերթ էին պահել։

Նորաձեւության թրենդների վերլուծաբանները համարում են, որ Season 4 հավաքածուն Քանյեի կողմից լուրջ մարտահրավեր է առ այն, որ հենց ինքն է որոշում այսօրվա նորաձեւության միտումները։ Ֆեշն պարբերականները նաեւ Vogue-ը կապ են հաստատել Քանյեի թիմի հետ, ու խնդրում են ֆոտոշարքեր ռեփերի հավաքածուով։ Քանյեն առայժմ ոչ մեկին չի պատասխանել։

Աղբյուր՝  TMZ



© NEWS.am STYLE