Աֆրոդիզիակ մթերքներ կանանց համար

19:13   23 հոկտեմբերի, 2016

Սեքսուալ լավ էներգիա ու ցանկություններ ունենալու համար հանդիպումից առաջ մտածված ընտրեք ձեր սննդակարգը, լավ կլինի, եթե այն ներառի այնպիսի աֆրոդիզիակ մթերքներ, ինչպիսիք են շոկոլադը, բանանը, ավոկադոն, ձուկն ու ծովամթերքը, նեխուրը, ծնեբեկը, գազարը, կոճապղպեղը, սոխը, սխտորը։ Եթե այդ կերակրատեսակները երկուսով ուտեք, սխտորի հոտից չեք ընկճվի։  

1․ Ուտել պետք է հանդիպումից 2-3 ժամ առաջ, որպեսզի բոլոր անհրաժեշտ նյութերը հասցնեն ակտիվանալ օրգանիզմում

2․ Ոգելից խմիչքը՝ քիչ քանակությամբ, նույնպես կանացի աֆրոդիզիակ է համարվում։ Այն օգնում է վերացնել հոգեբանական արգելքները ու տրվել զգացմունքներին։ Իսկ ոգելիցը չարաշահելու դեպքում, հակառակը, զգացմունքները բթանում են, եւ սեռական ակտիվությունը նվազում է։

3․ Երշիկը, ապուխտը, սպագետտին, հոթ դոգերը, պիցցան, խմորեղենը, քաղցր թեյը կառաջացնեն երեկոն հեռուստացույցի առաջ անցկացնելու ցանկություն եւ չեն ոգեշնչի սեռական սխրանքների։

4․ Սեքսից առաջ շատ միրգ մի կերեք՝ ամենաանհամապատասխան պահին ստամոքսի կամ աղիների խնդիրներ չունենալու համար։

  5․ Նիկոտինը նեղացնում անոթները, դժվարացնում ձվարանների աշխատանքը, հետեւաբար նաեւ բացասաբար է ազդում հորմոնալ ֆոնի վրա։ Դա եւս մեկ ծանրակշիռ փաստարկ է ծխելուց հրաժարվելու համար։

Աղբյուրը՝ tvoyaizuminka.ru



© NEWS.am STYLE