«Дом 2» նախագծի նախկին մասնակից Ալինա Սահակյանն էրոտիկ տեսահոլովակ է նկարահանել

11:11   8 հոկտեմբերի, 2016

«Дом 2» նախագծի նախկին մասնակից Ալինա Սահակյանն էրոտիկ տեսահոլովակ է նկարահանել, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել ինքն ու «Универ» սերիալի աստղ, դերասան Վիտալի Գոգունսկին (Կուզյա):

Ըստ հոլովակի սցենարի՝ արտիստուհին երեք տարբեր կանանց է մարմնավորում. նրանցից մեկը տրվում է տղամարդու հմայքին, մյուսը՝ դիմադրում է, իսկ երրորդն ինքն է գայթակղում հերոսին՝ Գոգունսկիին:

«Дом 2»-ի նախկին մասնակիցը չի վարանել մերկանալ տեսախցիկի առջեւ եւ կրքոտ գրկել տեսահոլովակում զուգընկերոջը:

Life.ru-ի փոխանցմամբ՝ Գոգունսկին իր հերթին չի կարողացել դիմանալ համբույրի գայթակղությանը, որը նախատեսված չի եղել սցենարով:

Նկարահանումներից հետո Ալինան խոստովանել է, որ ցանկանում էր հենց նկարահանումների հրապարակում տրվել կրքոտ դերասանին եւ կաներ, եթե հոլովակի հեղինակները չկանգնեցնեին իրեն: Ալինան Վիտալիին ուղղակիորեն հարցրել է, արդյո՞ք ցանկանում է իր հետ սեքսով զբաղվել, ինչին Վիտալին որոշել է չպատասխանել:



© NEWS.am STYLE