12:35 8 հոկտեմբերի, 2016Փարիզում Քիմ Քարդաշյանին թալանելու իրողությունը շարունակում է արտասահմանյան լրատվամիջոցների գլխավոր թեման մնալ: Քիմը Լոս Անջելես է վերադարձել, իսկ երեկ նաեւ հայտնի է դարձել, որ գողոնի ընդհանուր գումարն ընդամենը 5.5 մլն դոլար է կազմում՝ նախկինում հայտարարված 13 միլիոնի փոխարեն: Քիմը լրացրել է ապահովագրության փաստաթղթերը:

Ի դեպ, օրերս հայուհին ֆրանսիական ոստիկանության հետ հեռախոսազրույցում մի քանի անգամ նշել է, որ դռնապանն ամբողջ ժամանակ տարօրինակ կերպով հանգիստ էր:

Եվ ահա այդ դռնապանը, որը գողերին ռեալիթի շոուի աստղի սենյակ էր բերել, խախտել է լռությունը եւ ֆրանսիական մամուլի միջոցով հաղորդել, որ բաց նամակ է գրել Քիմ Քարդաշյանին:

«Թանկագին Քիմ, երբ գլխիդ մոտ ատրճանակի փող ես զգում, այն պահն է, երբ քո հանգստությունը կյանքի եւ մահվան հարց է լուծում, խոսքը իմ եւ քո կյանքերի մասին է: Հույս ունեմ, որ հիմա ավելի լավ ես զգում»,- գրել է 40-ամյա դռնապանը, որի անունը չի հրապարակվում:

Աղբյուրը՝ Closer.fr