Ռոման Բագաջիյանի հիասքանչ ելույթը եւ դիտողությունը Դիմա Բիլանին՝ ռուսական «Ձայնը» նախագծում

10:01   8 հոկտեմբերի, 2016

Ռուսական «Առաջին» ալիքով շարունակվում է «Ձայնը» նախագծի 5-րդ եթերաշրջանի կույր լսումների փուլը։ Երեկ ցուցադրված շոուի ընթացքում ելույթ է ունեցել Ռոստովից Ռոման Բագաջիյանը (Ռոմչի), որը հիանալի կատարեց Սեյմուր Սիմոնսի եւ Ջերալդ Մարքսի «All Of Me» ջազային ստեղծագործությունը։

Ռոմանի դասական ջազային ելույթը հրապուրեց ժյուրիի անդամներից երեքին՝ Պոլինա Գագարինային, Գրիգորի Լեպսին եւ Լեոնիդ Ագուտինին։ Իսկ ահա Դիմա Բիլանը, որն այդպես էլ չպտտվեց Բագաջիյանի կողմը, արժանացավ «նկատողության»։ Երբ Ռոմանը պետք է հայտներ, թե ժյուրիի անդամներից ում թիմին է միանում, ասաց.

«Ես կերազեի աշխատել ձեզնից յուրաքանչյուրի հետ՝ նույնիսկ այն մարդու, որը հիմա ինձ չի նայում (ակնարկելով եւ անհարմար դրության մեջ դնելով Բիլանին)»,- նշեց Ռոմանը՝ ընտրելով Գագարինային։

 



© NEWS.am STYLE