Բրեդ Փիթին չեն դատի օդանավում երեխաների հետ տեղի ունեցած միջադեպի համար

14:26   8 հոկտեմբերի, 2016

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին շարունակում են ամուսնալուծվել, ու հիմնական կրքերը կարծես հանդարտվել են։ Էնջին երեխաների միանձնյա խնամակալության իրավունք է ստացել, Փիթն էլ ի դեպ օրերս վերջապես հանդիպել է իր երեխաների հետ։

TMZ-ը հայտնում է, որ հաջողությունը նորից ժպտացել է 52-ամյա դերասանին, քանի որ նրան պատասխանատվության չեն կանչելու նրանց ընտանեկան օդանավում տեղի ունեցած միջադեպի համար, երբ դերասանը բղավել է իր 15-ամյա որդու՝ Մեդդոքսի վրա։
Պարբերականի տվյալներով ՀԴԲ-ն չի հետաքննել ու չի հետաքննելու երեխաների նկատմամբ:

Փիթի դաժան վերաբերմունքի մասին գործը։ Աղբյուրներ նաեւ նշել են, որ Ջոլին չէր ցանկանա, որ գործ հարուցվեր Փիթի դեմ։

Ավագ որդու հետ օդանավում տեղի ունեցած կոնֆլիկտից ու ոգելից խմիչքի ու արգելված նյութերի նկատմամբ հակման համար մեղադրանքներից հետո դերասանը ստիպված է եղել բժշկական հավաստագրում անցնել։ Բրեդը շարունակելու է անալիզներ հանձնել, որոնք կապացուցեն կամ կհերքեն նրա կախումը։

Ի դեպ Էնջին, անկախ նրանից ուզում է թե ոչ, Փիթի ու երեխաների հետ միասին ընտանեկան պսիխոթերապիայի կուրս կանցնի։ Իսկ մինչեւ հոկտեմբերի 20–ը երեխաները առաջվա պես մոր հետ են ապրելու։



© NEWS.am STYLE