Ինչի՞ հետ համադրել բարձրակրունկ կոշիկը աշնանը

19:15   10 հոկտեմբերի, 2016

Աշունը իդեալական ժամանակ է գեղեցիկ կոշիկներ հագնելու համար։ Ոճային կին լինելը շատ հեշտ է, եթե ձեռքի տակ ունես բարձրակրունկ մի քանի կոշիկ։ Եթե դժվար է ամբողջ օրը քայլել բարձրակրունկների վրա, ապա դրանք կարելի է հեշտությամբ պահել պայուսակում կամ աշխատասեղանի դարակում։ Բոլոր աղջիկներն էլ այդպես են անում։

Եկեք հասկանանք, թե կոշիկների հետ որ համադրություններն են ամենանորաձեւը եւ որ առիթներին կսազեն։

Տիկին բոսս

Ամբողջովին միագույն կերպար եւ ընձառյուծի նախշերով վառ կոշիկներ

Բիզնես լեդի

Ոչինչ այդպես չի ուրվագծում մարմինը, ինչպես բարձր իրանով տաբատն ու ծավալուն երկար վերարկուն։ Բարձրակրունկ կոշիկը վիզուալ ոտքերն ավելի երկար է ցույց տալիս։

Ձյունե թագուհի

Դասական բեժ կոշիկը բավականին ձանձրալի բաճկոն, սվիտեր եւ ջինս կերպարն ավելի կանացի կդարձնի ու ավելի թեթեւ։

Ոճային

Ծավալուն սվիտերի եւ շրջազգեստի բազմաշերտ կերպարը իդեալական համադրվում է խոշոր կրունկով կոպիտ կոշիկներով։

Casual

Եթե ուզում եք եվրոպական street syle կերպար ստեղծել, համադրեք դասականը՝ վերարկուն, վերնաշապիկը եւ բոյֆրենդ կարճ ջինսով ջեմպերը սրաքիթ նրբագեղ կոշիկների հետ։

Փորձարկումների սիրահար

Մատիտ կիսաշրջազգեստը, բուշլատ վերարկուն եւ բարձրակրունկ կոշիկները դասական կերպարի տարրեր են։ Իսկ դենիմից վերնաշապիկ հագնելով՝ կարելի է համարձակ փորձ կատարել եւ արդյունքում շատ ոճային կերպար ստանալ։

Աղբյուրը՝  Liza.ua



© NEWS.am STYLE