Այս աշնան ամենանորաձեւ սանրվածքը

19:17   11 հոկտեմբերի, 2016

Այս աշնան ամենանորաձեւ սանրվածքը յուրահատուկ հյուսքն է: Հյուսքերը ֆակտուրային ստանալու համար նախ անհրաժեշտ է նախապատրաստել վարսերը: Դրանք ծածկիր հարդարման փրփուրով եւ սկսիր վերեւից հյուսել: Այնուհետեւ անհրաժեշտ է երկու հյուսքերի միջեւ խաչաձեւ անցկացնել ժապավենը՝ ասես սպորտային կոշիկների քուղն ես կապում:

Գաղափարն այնքան հետաքրքիր եւ անսովոր է, որ տառացիորեն գրավել է Instagram-ի բլոգերներին:

Աղջիկներն անմիջապես սկսել են այդպիսի սանրվածք անել կամ առաջարկել վարսերի զարդարանքում ժապավենի եւ քուղերի օգտագործման իրենց տարբերակները:

Եթե անգամ դու այդ սանրվածքն ամեն օր չանես, ապա որպես գաղափար առաջիկա Հելոունի  կամ ցանկացած այլ հատուկ հանդերձանքով հավաքույթի համար այն չափազանց արդյունավետ է:

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE