Մի՛ կեր այն սեքսով զբաղվելուց առաջ. 8 անցանկալի մթերք

23:12   25 հոկտեմբերի, 2016

1. Պանիր

Հայտնի է, որ կաթնամթերքը կարող է նվազեցնել լիբիդոն: Բացի այդ, բազմաթիվ մարդկանց մոտ դրանք որովայնում ծանրության զգացողություն են առաջացնում, ինչն ակնհայտորեն այն չէ, ինչ ուզում ես զգալ սեքսով զբաղվելիս:

2. Լոբազգիներ

Ակնհայտ է, որ լոբազգիներն այս ցանկում պետք է լինեն: Լոբին, ոլոռը, սիսեռը կամ ոսպը շատ համեղ եւ օգտակար են, բայց պետք չէ դրանք ուտել ժամադրությունից առաջ: Դրանք կարող են փորափքանքի (մետեորիզմ) պատճառ դառնալ, իսկ դա այնքան էլ ռոմանտիկ չէ:

3. Շոկոլադ

Հարկավոր է մեկ կարեւոր բան հիշել. սեքսից առաջ կարելի է միայն դառը շոկոլադ ուտել, կաթնայինից՝ ոչ:

4. Պիցցա

Պիցցան կամ հոթ դոգն այն մթերքներն են, որոնց ընդհանրապես պետք է միշտ «ոչ» ասել, իսկ եթե «այո», ապա ոչ հաճախ եւ ակնհայտորեն ոչ սեքսից առաջ: Փորում ծանրությունը նվազագույն տհաճությունն է, որ կարող է առաջացնել պիցցան:

5. Պահածոյացված սնունդ

Էներգետիկ առումով «մեռած» մթերք է, որը չի ավելացնի ձեր սեռական կյանքի տեւողությունը, եւ ընդհանրապես:

6. Կարմիր գինի

Չափավոր քանակությամբ կարմիր գինին նպաստում է դեպի սեռական օրգաններ արյան հոսքին եւ թուլանալուն, բայց մի քիչ չափն անցնելու դեպքում ինչպես պահվածքի, այնպես էլ գրգռվածության հետ կապված խնդիրներ կառաջանան: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

7. Էներգետիկ ըմպելիք

Դրանք հագեցած են շաքարով եւ բազմաթիվ քիմիական նյութերով: Սեքսից առաջ էներգետիկ ըմպելիքների օգտագործումը հետեւյալ վտանգն ունի. ոչ երկարատեւ էներգիայի հոսքին հետեւում են հոգնածությունն ու անզգայնությունը:

8. Բրոկոլի

Չափազանց օգտակար մթերք է, հատկապես՝ շագանակագեղձի համար: Հնարավորինս հաճախ բրոկոլի կերեք, բայց՝ ոչ սիրով զբաղվելուց առաջ. այս մթերքը նպաստում է գազերի առաջացմանը:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE