Չրով օրիգինալ կեքս «Բուխանկա». NEWS.am STYLE–ի բաղադրատոմսը

19:19   12 հոկտեմբերի, 2016

Չրով կեքսը, որն իմ ընկերների շրջանում ստացել է «Բուխանկա» անվանումը, բուրավետ աղանդեր է՝ հագեցած ու վառ համով եւ թխվում է շատ արագ ու պարզ։

Կեքսի գաղտնիքը կարագի կամ առհասարակ յուղային որեւէ բաղադրիչի բացակայությունն է։

Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է՝

300-400 գրամ չրային խառնուրդ (չամիչ, ծիրանաչիր, սալորաչիր, դեղձի եւ թզի չիր)

4 հատ ձու

12 ճաշի գդալ շաքարավազ

12 ճաշի գդալ ալյուր

Կես թեյի գդալ փխրեցուցիչ

Չրերը (ինչ–որ ձեռքի տակ ունեք) կտրատել եւ խառնել։

Ես ավելացրել եմ նաեւ չամիչ։ Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել ալյուր եւ փխրեցուցիչ, խառնել եւ ավելացնել չրային խառնուրդը։

Խառնել

Այնուհետեւ խմորը լցնել ձեթով պատված կեքսի կաղապարի մեջ եւ թխել 180 աստիճանի տակ 45-50 րոպե։

Ձեր՝ Մաշա

 



© NEWS.am STYLE