Անահիտ Սիմոնյանի լուսանկարները՝ Արթուր Ալեքսանյանի հետ

10:34   9 հոկտեմբերի, 2016

Երեկ՝ հոկտեմբերի 8–ին, մայրաքաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել 2016թ. ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին եւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ հայտնի երգիչ-երգչուհիներ: Ելույթ են ունեցել Հայկոն, Ռադիկ Գաբրիելյանը, Ալլա Լեւոնյանը, Սոնա Ռուբենյանը եւ ուրիշներ:

Հայկոյին ուղեկցել է կինը՝ Անահիտ Սիմոնյանը, որը հետնաբեմում լուսանկարվել է Արթուր Ալեքսանյանի հետ:

«Ես արեցի դա»,- Instagram-ում հայտնված լուսանկարները մեկնաբանել է Անահիտը:

 



© NEWS.am STYLE