11:05 10 հոկտեմբերի, 2016Քիմ Քարդաշյանին կողոպտելու պատմությունը դեռեւս համացանցի եւ մամուլի առաջին էջերի թեման է: Մինչ հայուհին Լոս Անջելեսի իր տանն ուշքի է գալիս, Ֆրանսիայի ոստիկանությունը փորձում է թարմ հետքերով հայտնաբերել դիմակավոր 5 հանցագործներին:

Հիշեցնենք, որ Քիմից գողացել են 5.5 մլն դոլարի թանկարժեք իրեր, չնայած ավելի վաղ հաղորդվում էր 12-13 մլն դոլարի մասին:

M6-ը հայտնում է, որ ոստիկանությունը հայտնաբերել է Քիմ Քարդաշյանից գողացված թանկարժեք իրերից մեկը: Թանկարժեք քարը հայտնաբերվել է այն հյուրանոցի մոտ, որտեղ կատարվել է կողոպուտը: Որքան էլ տարօրինակ է, քանի որ հանցագործներն ամեն ինչ հրաշալի հաշվարկել ու կազմակերպել էին, նրանք հավանաբար կորցրել են քարերից մեկը:
Այժմ ոստիկաններին մտահոգող գլխավոր փաստն այն է, որ քարի վրա կարող էին մնալ հանցագործների ԴՆԹ-ի հետքեր:

«Գողացված թանկարժեք զարդերից մեկը գտնվել է հյուրանոցի մոտ, ենթադրաբար այն կողոպտիչներն են կորցրել: Դա ապացուցում է, որ հանցագործները կարող էին սխալներ թույլ տալ, քանի որ շատ էին շտապում»,- հայտնել են Ֆրանսիայի ոստիկանության ներկայացուցիչները: