Ռուսները աշխարհի ամենատգեղ տղամարդկանց եռյակում են

17:14   10 հոկտեմբերի, 2016

Հեղինակավոր եւ հանրահայտ BeautifulPeople.com ծանոթությունների կայքը ըստ իր օգտատերերի տարբերակի՝ կազմել է ամենագրավիչ եւ ոչ գրավիչ մարդկանց վարկանիշը: Դե ինչպես չհիշես Կառլ Լագերֆելդի խոսքը, որը ժամանակին ռուսներին «ամենաայլանդակն է» համարել:

Ակումբի անդամ դառնալու համար կայքում սոսկ գրանցվելը բավարար չէ. անհրաժեշտ է մյուս օգտատերերի աջակցությունը, որոնք հավակնորդներին գնահատում են լուսանկարի եւ հակիրճ նկարագրի միջոցով: Առավել հաճախ ամենատգեղն են համարում բրիտանացիներին, ռուսներին եւ լեհերին. նրանցից միայն 9 տոկոսին են թույլ տվել ակումբ հաճախել:

Տղամարդկանց շարքում ամենագրավիչն են համարվել Շվեդիայի բնակիչները (60 տոկոս), Բրազիլիայի (41 տոկոս) եւ Դանիայի (40 տոկոս): Կանանց շրջանում՝ Նորվեգիայի ներկայացուցիչները (70 տոկոս), Շվեդիայի (62 տոկոս) եւ Իսլանդիայի (61 տոկոս):

Աղբյուրը՝  «Сплетник»



© NEWS.am STYLE