Ինչպես են նիհարում աստղերը. Քեթրին Զետա Ջոնսի դիետան

16:38   10 հոկտեմբերի, 2016

Սեպտեմբերի 25-ին Քեթրին Զետա Ջոնսը դարձավ 47 տարեկան։ Հատկանշական է, որ ինքն ու ամուսինը՝ Մայքլ Դուգլասը, նույն օրն են ծնվել։

Ինչպե՞ս է կարողանում գեղեցկուհի Քեթրինը միշտ այդպես հմայիչ մնալ։

Հայտնի հոլիվուդյան դերասանուհին արդեն մի քանի տարի այս դիետան է պահում։

Նա նախապատվությունը տալիս է դիետաներին, որոնք պահանջում են կտրուկ կրճատել օրական սպառվող կալորիաների քանակը։ Մասնավորապես, օսկարակիր դերասանուհին կաղամբի ապուրով 7-օրյա դիետա է պահում։

Ապուրը եփելու համար անհրաժեշտ է 1 գլուխ կաղամբ, 2 սոխ, 2 տարա տոմատի մածուկ, 2 կանաչ պղպեղ, 5 գազար, 1 կապ նեխուր, 1 կապ մաղադանոս, համեմունք։

Բանջարեղենը պետք է մանր կտրատել, բոլոր բաղադրիչները դնել կաթսայում, լցնել 2 լ ջուր եւ եփել 10 րոպե։ Հետո թույլ կրակի վրա թողնել, որ շոգեխաշվի եւս 30 րոպե։ Կաղամբի յուրահատուկ հոտը վերացնելու համար կարելի է մի փոքր քացախ լցնել։

Ապուրից բացի, ճաշացանկում կարելի է ներառել հետեւյալ մթերքները.

Առաջին օր

Ցանկացած միրգ՝ բացի բանանից, ձմերուկից եւ սեխից։

Երկրորդ օր

Թարմ կամ խաշած բանջարեղեն՝ լոբուց, ոլոռից եւ եգիպտացորենից բացի։

Երրորդ օր

Ցանկացած քանակությամբ ցանկացած միրգ եւ բանջարեղեն։

Չորրորդ օր

Կարելի է ուտել 3 բանան եւ յուղազրկված կաթ։

Հինգերորդ օր

250 գ միս եւ 6 թարմ լոլիկ։

Վեցերորդ օր

Թռչնամիս կամ տավարի միս՝ կանաչ բանջարեղենով, որքան կուզեք։

Յոթերորդ օր

Բրինձ, բանջարեղեն եւ մրգային աղցան։

Իսկ հացը, ալկոհոլը, մրգային ըմպելիքներն ու տապականերն արգելված են։



© NEWS.am STYLE