Ինչպես խնամել բնական գանգուրները

20:10   26 հոկտեմբերի, 2016

Բացի այն, որ գանգուր մազերը շատ գեղեցիկ են, նաեւ չափից ավելի չենթարկվող են: Այդպիսի մարզերի հարդարումը հարմար դարձնելու համար դրանք հատուկ խնամք են պահանջում: Կոշտ մազերը՝ փափուկ, իսկ փափուկներն ամուր դարձնելու համար կարելի է սպիտակ հինա օգտագործել: Այն գանգուրներին նաեւ առաձգականություն կհաղորդի:

Գանգուր մազերը, ինչպես մյուս բոլոր մազերը, ենթարկվում են շրջակա միջավայրի բացասական ազդեցությանը: Ներկումը, եղանակային պայմանները, տաք վարսահարդարիչը՝ այս ամենը քայքայում են մազերի կառուցվածքը: Այդ պատճառով անհրաժեշտ է գանգուր մազերի համար շամպուն, բալզամ եւ դիմակ ընտրել:

Գանգուր վարսերի խնամքի միջոցներ

Եթե գանգուր մազեր ունես, շամպուն ընտրելիս օգտվիր քո մազերի տեսակի համար խորհուրդներից: Եթե մազերդ բարակ են, թուլացած, ապա ամրացնող շամպուն ընտրիր, յուղոտ՝ յուղոտ մազերի դեմ շամպուն: Գլխավոր խորհուրդը՝ ծավալ հաղորդող շամպուն մի՛ գնիր: Դրանք պիտանի չեն ի ծնե գանգուր մազերը խնամելու համար: Այդպիսի շամպունները  երկու տեսակի են: Առաջինը մազերի մակերեւույթի վրա թաղանթ է առաջացնում՝ ծանրացնելով մազերը: Երկրորդը երեւան է բերում թեփը՝ դրանով իսկ հանգեցնելով մազերի  ջրազրկման: Ոչ մեկը, ոչ մյուսը գանգուր մազերի համար պիտանի չեն:

Եթե գանգուր մազերը նորմալ են, ապա ավելի լավ է բալզամ չօգտագործել՝ հարդարանքը ծավալը կորցնում է: Իսկ եթե մազերը թուլացած են, առանց բալզամի չի ստացվի։

Վատ եղանակից գանգուրերը պաշտպանելու համար օգտվիր գանգուր մազերի հարդարման համար նախատեսված միջոցներից: Գանգուրներին թեթեւություն եւ օդեղենություն կարելի է հաղորդել գանգուր մազերի սփրեյով: Ծանր վարսերի համար կրեմ օգտագործիր, իսկ բարակ մազերը հարդարիր մուսի միջոցով: Գանգուր մազերի հարդարման ժամանակակից միջոցները կօգնեն ընդգծել բնական գանգուրները, դրանք կհագեցնեն հանքանյութերով եւ միկրոտարրերով:

Խնամքի գաղտնիքները

Ի ծնե գանգուր մազերը խնամելու մի քանի գաղտնիքներ եւս կան.

Չորացում: Ավելի լավ է գանգուր մազերը բնական ճանապարհով չորացնել: Ավելի լավ կլինի հնարավորության սահմաններում վարսահարդարիչից չօգտվել՝ այն քայքայում է մազերի կառուցվածքը:

Սանր. Գանգուր մազերի համար անհրաժեշտ է օգտվել հակակայունացնող ծածկույթով եւ ոչ խիտ ատամներով սանրից: Մազերը պետք է սանրել ծայրերից՝ բարձրանալով արմատներ:

Ներկում: Խորհուրդ չի տրվում գանգուր մազերը ներկել ո՛չ բնական, ո՛չ քիմիական ներկերով: Դա վնասում է մազերի կառուցվածքը: Ավելի լավ է բնական գույնը պահպանել, առավել եւս, որ այն հիմա նորաձեւ է:

 

Աղբյուրը՝ Womanday.ru



© NEWS.am STYLE