Ծխացող դիմահարդարում կամ Smokey Eyes

21:23   11 մարտի, 2013

Smokey Eyes ոճով դիմահարդարումը առաջվա նման դեռեւս հանրահայտության գագաթնակետին է: Եվ այն պատճառով, որ այն աչքերն անհավատալիորեն արտահայտիչ է դարձնում:

Բայց ինչպե՞ս ճիշտ ծխացող դիմահարդարում ստսնալ: NEWS.am STYLE-ը կօգնի իր ընթերցողներին:

Smokey Eyes-ին բնորոշ են աչքերի թեւավոր երանգաներկն ու մատիտը, հենց այս հնարքն էլ հայացքին խորություն է տալիս: Շրջանակը ներկվում է սեւ գույնի մատիտով. որքան թարթիչներին մոտ, այնքան լավ: Գիծը մի փոքր ընդարձակեք դեպի աչքի արտաքին անկյուն, ցանկության դեպքում կարելի է հակադրություն մտցնել եւ ներկել նաեւ կոպի ներքին հատվածը: Կոպերը ներկելիս հարկավոր է ավելի մուգ գույն թողնել այն հատվածը, որը մոտ է թարթիչներին: Երանգաներկը պետք է մուգ գույների լինի: Դիմահարդարման ժամանակ օգտագործեք ընտրված գույնի երանգաներկի երեք երանգ. բաց, միջին եւ մուգ: Աչքի երանգաներկի ամենից բաց երանգը հոնքերի ներքեւի հատվածի եւ կոպի ներքին անկյան համար է, ավելի մուգ երանգն էլ կոպի մեջտեղի համար: Ամենից մուգ երանգը, որը ամենակարեւորն է, խոնավ միջոցով քսում ենք շարժվող կոպի արտաքին ծայրին եւ նորմալ տարածում:

Եվ հիշեք, որ ծխացող դիմահարդարումը սազում է բացառապես բոլոր կանանց, անկախ մաշկի եւ մազերի գույնից:



© NEWS.am STYLE