Աստղային սիրավեպեր. Ռիհաննան եւ Դրեյքը բաժանվել են

13:35   11 հոկտեմբերի, 2016

Եթե այս տարին կարելի է ինչ-որ կերպ կոչել, ապա միայն ապահարզանների եւ բաժանումների տարի: Ամուսնալուծվեցին Ջոլին եւ Փիթը, Ջեյ Լոն եւ Քասփեր Սմարթը, 12 տարվա ամուսնությունից հետո բաժանվեց Մերի Ջի Բլայջը, բաժանվեցին նաեւ Դիանա Քրյուգերն ու Ջոշուա Ջեքսոնը, ամուսնալուծվեց Հովհաննես Ազոյանը...

Մի խոսքով՝ տարին այնքան էլ հաճելի չէր: Այս ցուցակին ավելացավ նաեւ Ռիհաննայի եւ Դրեյքի բաժանումը:

Իհարկե՝ այստեղ փիարի հոտ է գալիս, քանի որ զույգը ժամանակին արդեն հանդիպում էր, եւ միացավ Ռիհաննայի համերգային շրջագայության ժամանակ: Երգչուհու մի քանի համերգներին մասնակցեց նաեւ Դրեյքը, քանի որ զույգը միասին Work երգն է կատարում: Լուրեր էին պտտվում, որ դեռեւս MTV VMA-ի ժամանակ Դրեյքը Ռիհաննային սիրո խոստովանություն է արել, բայց երբ համերգային շրջագայությունն ավարտվեց, աստղերը բաժանվեցին: Զարմանալի է, այնպես չէ՞:

E! Online-ի աղբյուրը հայտնել է, որ զույգն ազատ հարաբերությունների մեջ է, այսինքն՝ Ռիհաննան եւ Դրեյքը միմյանց հանդեպ պարտավորություններ չունեն եւ հանդիպում են ում հետ ցանկանան, բայց պահպանում են ընկերական հարաբերությունները:

«Նրանք սիրում են միմյանց, բայց ամեն մեկն իր կյանքով է ապրում: Յուրաքանչյուրն իր աշխատանքային գրաֆիկն ունի: Ցանկացած պահի ամեն ինչ կարող է փոխվել»,- հավելել է զույգի շրջապատի աղբյուրը:

Ավելացնենք, որ մինչ Ռիհաննան Բարբադոսում ընտանիքի հետ է, արդեն մի քանի շաբաթ է Դրեյքը երեկոներն անցկացնում է Instagram-ի աստղ եւ Westbrooks ռեալիթի շոուի մասնակից Ինդիա Լավի հետ:

Ի դեպ, Ռիհաննան օրերս Instagram-ում գրել էր.

«Իմ նախկիններից ոչ ոք այդպես էլ չի ամուսնացել եւ չի կարող պարծենալ երջանիկ հարաբերություններով, այդ պատճառով վստահորեն կարող եմ հայտարարել, որ խնդիրն իմ մեջ չէ»:



© NEWS.am STYLE