14:02 11 հոկտեմբերի, 2016Քիմ Քարդաշյանը հիմա Լոս Անջելեսում Քրիս Ջեների տանն է՝ շրջապատված ընտանիքի անդամներով եւ թիկնապահներով։ Ֆրանսիայի ոստիկանությունը շուտով Քիմին կվերադարձնի 33 հազար դոլար արժողությամբ գողացված ադամանդյա խաչը։ Գողերը փախչելիս այն գցել էին փողոցում, որտեղ գտնվում էր Քիմի հյուրանոցը։ Խաչը փողոցից պատահական անցորդ էր գտել։

Հայուհու ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները TMZ–ին հայտնում են, որ Քիմը նորից է խոսել Ֆրանսիայի ոստիկանության հետ եւ հայտարարել է, որ հանցագործներն իր վրա սիրողական բանդայի տպավորություն են թողել։

«Հանցագործներն անընդհատ կասկածում էին, թե որտեղ փնտրեն, ինչ անեն, առանց պատճառի ատրճանակ էին թափահարում, ոչ մի կերպ չէին կարողանում Քիմին կապել կպչուն ժապավենով։ Եվ միմյանց հետ անընդհատ վիճում էին, թե ինչ անեն»,– ասել են ներքին աղբյուրները։
Ընդհանուր առմամբ շատ տարօրինակ հայտարարություն է, եթե հաշվի ենք առնում, որ Քիմն ավելի վաղ հայտնել էր, թե հանցագործները խոսում էին միայն ֆրանսերեն, որին ինքը չի տիրապետում։

Նշենք, որ Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է, թե որտեղից են հանցագործները ոստիկանական համազգեստ գտել։ Գողերը դրանք գնել էին Հելոուինի համար նախատեսված խանութից։