Աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգիծաբան Քեւին Հարթն աստղ ունի «Փառքի ծառուղում»

14:37   11 հոկտեմբերի, 2016

Անչափ տաղանդավոր եւ անչափ ծիծաղելի: Այսպես կարելի է բնութագրել Քեւին Հարթին: Հոլիվուդի 37-ամյա դերասանն աստղ է ստացել Հոլիվուդի Hollywood Walk Of Fame «Փառքի ծառուղում»:

Քեւինը, որն ի դեպ, Forbes-ի վարկածով, աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգիծաբանն է, արարողությանը եկել է ընկերների եւ ընտանիքի ուղեկցությամբ:

Դերասանին ուղեկցել են կինը՝ Էնիկո Փերիշը, 11-ամյա դուստրը՝ Հեւենը եւ 8-ամյա որդին՝ Հենդրիքսը:

Քեւինին շնորհավորելու է եկել աննման Հոլի Բերրին, որի համար ոչ մի դեպքում չես ասի, որ 50 տարեկան է:

Իսկ ռեփեր Ice Cube-ը Քեւինի պատվին ելույթ է ունեցել:

Մի խոսքով, ոչ լրիվ մեկ տարում 87,5 մլն դոլար վաստակած Քեւինի աստղի համարն է՝ 2.591:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Reuters, Getty-ի

 



© NEWS.am STYLE