Քայլի Ջեններ. Ես 19-ամյա մարմնավաճառի տեսք ունեմ

16:41   11 հոկտեմբերի, 2016

Մինչ Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում ուշքի է գալիս Փարիզում կողոպտվելուց հետո, հայուհու քույրերը աստիճանաբար վերականգնում են իրենց ակտիվությունը սոցիալական ցանցերում։ Եվ առաջինն այդ գործում իրեն ցույց է տվել Քայլի Ջենները։ Քիմի 19-ամյա քույրը նախօրեին Instagram–ում լուսանկարներ էր տեղադրել։

Սակայն բազմաթիվ դրական արձագանքներից բացի, հատկապես այնտեղ, որտեղ Քայլին ներքնազգեստով է, ոմանք Twitter–ում թրոլինգի են ենթարկում Քայլիին։

Օգտատերերից մեկը գրել է. «Քայլին 14-ամյա մարմնավաճառի տեսք ունի»։

Դրան ի պատասխան՝ The Keeping Up With The Kardashians–ի աստղը գրել է. «Չգիտեմ, բայց իմ կարծիքով ես ամեն դեպքում 19-ամյա մարմնավաճառի տեսք ունեմ»։

 



© NEWS.am STYLE