Աշուն 2016-ի գլխավոր թրենդը

20:34   12 հոկտեմբերի, 2016

2016-ին Փարիզի, Նյու Յորքի, Միլանի  եւ Լոնդոնի Նորաձեւության շաբաթների ընթացքում ներկայացվեցին տարբեր ապրանքանիշների ցուցադրություններ եւ հայտնի դարձան տարվա ոճային միտումները։ Իսկ ո՞րն է այս աշնան գլխավոր թրենդը՝ կհարցնեն բազմաթիվ գեղեցկուհիներ։ Չափազանց մուգ շուրթեր՝ տարբեր երանգների։

Christian Dior, Rodarte եւ Marni-ի մոդելները պոդիում էին բարձրանում սալորագույն շուրթերով, իսկ Marc Jacobs-ինը՝ տաք շոկոլադի։ Բորդոն նախընտրել էին Max Mara-ի եւ Louis Vuitton-ի գեղեցկուհիները։

Ահա հենց այս գույները կարելի է ընտրել աշուն 2016-ին ոճային, կանացի, միեւնույն ժամանակ նորաձեւ երեւալու համար։

 

Աղբյուրը՝ Vogue



© NEWS.am STYLE