2017-ի ոճային սանրվածքներն ու դիմահարդարման թրենդները

21:12   13 հոկտեմբերի, 2016

1. Գինեգույն շուրթեր

Գինու երանգներով շրթներկը նորաձեւ կմնա նաեւ եկող սեզոնին։ Սեքսուալ, գայթակղիչ, ցանկացած կերպարի սազող վառ շուրթերը հիմա նորաձեւ է ներկել փոքր-ինչ անփութորեն, սակայն պարտադիր է մատիտով եզրագծելը։

2. Թաց նուդ

Բացակայող շպարը այս տարվա թրենդն է, որը մեզ հետ կտեղափոխվի եւ եկող տարի։ Բայց անփայլ շպարի փոխարեն ակտուալ կլինի խոնավ փայլունը։

3. Կիսաշրջանաձեւ, լայն հոնքեր

Ոչ մի գրաֆիկա, ոչ մի ճկվածք։ Հոնքերի նորաձեւ ձեւը վերեւ սանրած մազերով կիսաշրջանաձեւն է։ Ուշադրություն դարձրեք, որ գրեթե չի օգտագործվում ստվերաներկ եւ մատիտ, հոնքերը դարձել են ավելի բաց եւ բնական։

4. Սերֆ ոճի սանրվածք

Թաց մազերի էֆեկտը վերադառնում է 10-ամյա մոռացությունից հետո։ Ողջույն մազերի գելեր ու լաքեր, մենք ձեզ կարոտել էինք։

5. Բարդ հյուսքեր

Եթե Դուք այդպես էլ չեք յուրացրել մազերը հյուսելու գիտությունը, ապա դեռ մի տարի ունեք դրա համար։ Դրանք նորաձեւ են լինելու։

6.Վառ ստվերաներկ

Երկնագույն, կանաչ, կարմիր, խայտաբղետ՝ աչքերը գույներով ընդգծելը նորաձեւ կլինի։

7. Երկնագույն ստվերաներկ

Սա հատուկ առանձնացնենք։ Ժամանակին ծաղրի ենթարկված եւ հավերժ 80-ականներում մնացած երկնագույն ստվերաներկը հանկարծակի վերադարձել է պոդիում եւ մտադիր չէ շուտ հեռանալ։ Մայրիկից հարցրե՛ք, թե ինչպես է պետք դրանք քսել։

Աղբյուրը՝  Cosmo.ru



© NEWS.am STYLE