Հագուստի 4 «վտանգավոր» պարագա

20:09   14 հոկտեմբերի, 2016

Նեղ եւ կիպ գրկող հագուստը սահմանափակում է շարժվելու կարողությունը, նպաստում է բաց վարիկոզի առաջացմանը եւ անգամ որովայնի փքվածությանը։

Հատկապես վտանգավոր է սխալ ընտրած կրծկալը, որի օղակները կարող են վնասել կրծքի նուրբ մաշկը, իսկ նեղ ուսակապերը մեջքի վերին հատվածում ցավեր են առաջացնում։

Բարձրակրունկ կոշիկները ոչ միայն ոտքի մատների արյունոտվելու, կոշտուկների եւ հարոցների պատճառ են, այլ նաեւ հանգեցնում են կապանների ձգման, ծնկների վնասվածքների եւ սկոլիոզի։

Բիժուտերիայի եւ զարդերի առատությունը մատներին, վզին եւ ձեռքերին կարող է դերմատիտի պատճառ դառնալ։ Անգամ թեթեւ թուլություն զգալու դեպքում արժի որոշ ժամանակով հրաժարվել ցանկացած նմանատիպ զարդից, հակառակ դեպքում ալերգիան կարող է սաստկանալ եւ անցնել քրոնիկ փուլի։

Հսկայական ծավալուն պայուսակները նորաձեւ են եւ պրակտիկ։ Սակայն այնքան էլ օգտակար չեն, քանի որ մշտապես մեծ պայուսակ կրելը ծանրությունը սխալ է բաշխում մարմնի վրա, որից տուժում են ողնաշարը, մեջքի եւ ուսի մկանները։ Պայուսակի «կապիտալ մաքրումը» կօգնի թեթեւացնել անիմաստ ծանրաբեռնվածությունը եւ կվերացնի անհարմարավետության պատճառները։

Աղբյուրը՝  Otvetnavse.com



© NEWS.am STYLE