Ռուսաստանցի մոդել Կարինա Բարբին ինտիմ ծառայություններ է մատուցում՝ երկրպագուհու կյանքը փրկելու համար

10:10   12 հոկտեմբերի, 2016

Ռուսաստանցի մոդել Կարինա Բարբին ինտիմ ծառայություններ է մատուցում՝ երկրպագուհու կյանքը փրկելու համար: Այս մասին գրում է Life.ru-ն:

24-ամյա մոդելը պատրաստ է ինտիմ ծառայություններ մատուցել ցանկացած տղամարդու, ով կկարողանա վճարել իր երկրպագու Մարիա Յունինայի՝ 1.5 մլն ռուբլի (24 հազար դոլար) արժողությամբ վիրահատության համար: 14 տարի շարունակ նա ցրված սկլերոզով է տառապում:

1.5 տարեկան որդու միայնակ մայրը ցողունային բջիջների փոխպատրաստման թանկարժեք վիրահատության կարիք ունի: Մարիայի խոսքով՝ հիվանդությունն արագորեն զարգանում է. նա կորցնում է տեսողությունը, մարմինն անզգայանում է: Երիտասարդ մայրը սոցցանցերում դիմել է իր կուռքի՝ կենդանի Բարբի տիկնիկին, խնդրելով գտնել վիրահատության համար անհրաժեշտ 1.5 մլն ռուբլին: Արդյունքում մոդելը որոշել է այդ գումարը սեփական մարմնով աշխատել:

Մոդելն աճուրդ է հայտարարել՝ շեշտելով, որ պատրաստ է կատարել գնորդի ցանկացած քմահաճույք. «Հարգելի՛ տղամարդիկ, ես դիմում եմ ձեզ: Ես գիշեր կանցկացնեմ նրա հետ, ով կկարողանա փրկել իմ թանկագին ընկերուհի եւ երկրպագուհի Մարիա Յունինային: Նրա վիրահատության եւ փրկության համար 1.5 մլն ռուբլի է անհրաժեշտ: Շատերի համար դա գումար չէ, այնպես որ... Ով ինձ կօգնի փրկել նրան, նրա հետ գիշեր կանցկացնեմ»:



© NEWS.am STYLE