11:05 12 հոկտեմբերի, 2016Քիմ Քարդաշյանն այժմ տանն է՝ Լոս Անջելեսում, մոր՝ Քրիս Ջենների մոտ: Մինչ հայուհին փորձում է իր կյանքն աստիճանաբար կարգավորել Փարիզում կողոպտվելուց հետո, որտեղ նրանից գողացել էին 5.5 մլն դոլար արժողությամբ թանկարժեք իրեր, քույրը՝ Քլոեն, դարձել է Էլեն Դեջեներեսի հանրահայտ շոուի հյուրը: Ռեալիթի շոուի աստղը որոշել է խոսել Փարիզում Քիմին կողոպտելու մասին:
«Քիմն իրեն հիմա այնքան էլ լավ չի զգում: Այն, ինչ նրա հետ պատահեց, սարսափելի է, բայց մեր ընտանիքը շատ համախմբված է, մենք մտերիմ ենք եւ միասին ենք հաղթահարում այդ վիշտը: Մենք երախտապարտ ենք մեր բոլոր երկրպագուների աջակցության համար: Սարսափելի է նրա հետ պատահածը, բայց դա ահազանգ է, որ նա արթնանա եւ իր կյանքում կարեւոր որոշումներ ընդունի: Քիմի համար հիմա ամենակարեւորն այդ ամբողջ մղձավանջը հաղթահարելն է: Մեզ համար էլ կարեւոր է, որ մեր քույրը նորմալ վիճակում լինի»,- հայտարարել է Քլոեն: