Քիմ Քարդաշյանին թալանելուց հետո Քենդալ Ջեներին առաջին անգամ տեսել են Փարիզում

14:45   12 հոկտեմբերի, 2016

Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամներն աստիճանաբար նորից հայտնվում են լրագրողների տեսախցիկների առջեւ: Քլոե Քարդաշյանը հյուրընկալվել է Էլեն Դեջեներեսին՝ պատմելով, թե Փարիզի դեպքերից հետո ինչպես է իրեն զգում քույրը՝ Քիմ Քարդաշյանը:

Իսկ նրանց կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, կիսամերկ կեցվածք է ընդունել Complex-ի ֆոտոսեսիայի համար:

Հիմա էլ պապարացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել Քենդալ Ջեները: Երիտասարդ մոդելին անձնական թիկնապահի ուղեկցությամբ նկատել են Բեւեռլի Հիլսում:

Քենդալը որոշել է արագորեն հեռանալ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Famefly.net-ի



© NEWS.am STYLE