50-ամյա Ջանեթ Ջեքսոնը հաստատել է, որ հղի է

18:27   12 հոկտեմբերի, 2016

Սեպտեմբերի սկզբին հաղորդվում էր, որ Ջանեթ Ջեքսոնն անհետացել է լրատվամիջոցների տեսադաշտից: Վերջին անգամ Ջանեթ Ջեքսոնի մասին լսել ենք այն ժամանակ, երբ հունիսին 50-ամյա Ջանեթի եղբայրը՝ Տիտոն, խոսել էր, թե ինչպես է ընթանում քրոջ հղիությունը: Տիտոն հերքել էր այն լուրերը, թե իր աստղային քրոջ երեխային փոխնակ մայրն է կրում:

People-ը հայտնում է, որ Մայքլ Ջեքսոնի քույրը պաշտոնապես հաստատել է իր հղիությունը:

«Ես շնորհակալ եմ Աստծուն մեզ օրհնելու համար»,- հայտարարել է երգչուհին:

Ջեքսոնը գաղտնի երրորդ անգամ ամուսնացել է 2012 թվականին: Նրա ամուսինը Քաթարից գործարար Վիսամ ալ-Մանան է:

Ի դեպ, երգչուհին բազմիցս փոխել է իր Unbreakable Tour շրջագայության ամսաթիվը: Քննադատները համարում են, որ երգչուհին առհասարակ կչեղարկի իր շրջագայությունը: Ըստ լուրերի՝ բժիշկները մանրակրկիտ հետեւում են նրա առողջական վիճակին, բացի դրանից՝ աստղի գտնվելու վայրը դեռ անհայտ է: Ջանեթն ու նրա ամուսինը շատ տներ ունեն աշխարհում, թե հատկապես որտեղ է հիմա երգչուհին, չեն հայտնում:



© NEWS.am STYLE