5 խորհուրդ մաշկի թերություները թաքցնելու համար

19:18   28 հոկտեմբերի, 2016

Եթե կարեւոր հանդիպման ես պատրաստվում, եւ այնպես անպատեհ ճակատիդ տգեղ պզուկ է հայտնվել, մի՛ հուսահատվիր: Դիմահարդարների պարզ խորհուրդները քեզ կօգնեն թերությունները թաքցնել եւ ավելի ինքնավստահ զգալ: Բայց հիշիր, որ չի կարելի դիմահարդարումն ամեն օր չարաշահել: Դա կարող է մաշկին անշրջելի վնաս հասցնել, եւ այդ դեպքում դիմահարդարման գաղտնիքները հազիվ թե կարողանան այն ուղղել:

Եվ այսպես.

Կոնսիլեր: Այն անպայման պետք է լինի քո դիմահարդարման զինանոցում, հատկապես եթե հակված ես մաշկային «անակնկալներին»: Ավելի լավ է տարբեր գույների պալետներ ունենալ, որպեսզի հնարավոր լինի ընտրություն կատարել թերության բնույթից կախված: Կոնսիլերը կետային է օգտագործվում եւ այն գույնով, որն առաջացած թերությանը հակադիր է: Այդպես կկարողանաս գերջանք չգործադրել եւ խնայել արժեքավոր նյութը:

Տոնային հիմք կամ կրեմ: Սա հենց այն է, որը կօգնի դեմքի գույնը հավասարեցնել կոնսիլերով ծածկելուց հետո: Սակայն հիմքը պարտադիր պետք է թեթեւ լինի եւ դեղին գունանյութով: Հիշի՛ր, որ ծանր կամ շատ քսված հիմքը մաշկի թերությունները միայն կընդգծի, որոնք այնքան ցանկանում ես թաքցնել: Դեղին գունանյութն օգտագործվում է այն դեպքերի մեծ մասում, երբ պետք է թաքցնել մաշկի վրայի կարմիր բծերը: Սպիտակ երանգն օգտագործվում է կնճիռներն ուղղելու համար, հետեւաբար տարեց կանանց է հարմար: Իսկ ահա վարդագույն երանգը պիտանի է միայն կատարյալ մաշկ ունեցող կանանց համար:

Հիմք դիմահարդարման ներքո: Հենց սա թույլ կտա ծածկել մաշկի վրայի տհաճ սպին: Դրանից զատ, հիմքը մաշկը հավասար եւ փայլատ է դարձնում, որը պատրաստ է դիմահարդարմանը:

Ստվերաներկ,  կարմրաներկ, գունաբացիչ եւ բրոնզավորող: Այս ամենն անհրաժեշտ են մարմնի այն հատվածները շեշտելու համար, որոնք ցանկանում ես ընդգծել կամ թաքցնել: Դրանց շնորհիվ հնարավոր է ընդգծել լանջաբացվածքի գիծը կամ վերացնել աչքերի տակ եղած ստվերները: Այս միջոցներից զգուշորեն օգտվիր, քանի որ սխալ կիրառելու դեպքում կարող են դեմքն ավելի փչացնել:

Դիմափոշի: Սա դիմահարդարումն ավարտելու անփոխարինելի միջոցն է: Դիմափոշին թույլ կտա ոչ միայն մաշկին փայլատություն հաղորդել, այլեւ մեյքափը կամրացնի: Բայց եթե դեմքին նկատելի աղվամազ ունես, ապա դիմափոշին պետք է զգույշ օգտագործել: Կարելի աչքերի ավելի վառ հարդարում կատարել, որպեսզի աղվամազը ուշադրություն չգրավի: Սակայն հիշի՛ր, որ դիմահարդարման մեջ կարմիր կամ վարդագույն երանգներն ընդգծում են բոլոր պզուկները, հետեւաբար ավելի լավ է պաստելային երանգներ օգտագործել:

 

Աղբյուրը՝ Womanday-իi7

 



© NEWS.am STYLE