5 օլիգարխներ, որոնք հարստացել են 40 տարեկանից հետո

23:07   28 հոկտեմբերի, 2016

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մարդկանց պատմություններ, որոնք ապացուցում են, որ երբեք ուշ չէ որեւէ նոր բան սկսել: Հաջողությունն անպայման կունենաք, բայց փոքր-ինչ ուշ:

Ռեյ Քրոք. McDonald’s-ի հիմնադիր

«McDonald’s. ինչպես է ստեղծվել կայսրությունը» հայտնի գրքում Ռեյ Քրոքը գրել է. «1954 թվականին ես 52 տարեկան էի: Դիաբետ եւ արթրիտ ունեի: Լեղապարկս եւ վահանաձեւ գեղձիս մեծ մասը կտրել էին: Բայց ես հավատում էի ապագային»: Իսկ ճակատագրական պահը եկավ, երբ Քրոքը 52 տարեկանում ծանոթացավ ՄաքԴոնալդ եղբայրների հետ:

Հենրի Ֆորդ. Ford Motor Company-ի հիմնադիր

Մինչեւ 36 տարեկանը Հենրի Ֆորդն Էդիսոնի ընկերությունում որպես ինժեներ-մեխանիկ է աշխատել: Առաջին ավտոմեքենան կառուցել է 30 տարեկանում, իսկ իր սեփական ընկերությունը հիմնել է միայն 10 տարի անց: Ընկերությանն ամենամեծ հաջողությունը 1908 թվականին բերեց Ford T մոդելը. Հենրի Ֆորդն այն ժամանակ 45 տարեկան էր: Այդ մասին Ֆորդը մանրամասն գրել է իր «Իմ կյանքը: Իմ ձեռքբերումները» գրքում:

Մայքլ Բլումբերգ. Նյու Յորքի քաղաքապետ, Bloomberg լրատվական գործակալության հիմնադիր

39 տարեկանում ապագա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտնվում է փողոցում: «Դժվար է հավատալ, բայց այդ ամենը հենց ինձ հետ է տեղի ունեցել: Ես 39 տարեկան էի, երբ լսեցի՝ «Ազատ ես»: Ես մնացի առանց աշխատանքի, որը վերջին 15 տարիներին կյանքիս իմաստն էր դարձել: Հաջորդ առավոտյան սկսեցի աշխատել նոր ընկերություն՝ Bloomberg-ը հիմնելու ուղղությամբ: Ամեն ինչ դեռ նոր էր սկսվում»,- «Բլումբերգը՝ Bloomberg-ի մասին» գրքում գրել է Մայքլ Բլումբերգը:

Ջորջ Սորոս. աշխարհի մեծագույն ներդրողը

Ամեն ինչ այսպես է սկսվել. 1960-ականների վերջին, երբ Սորոսն արդեն գրեթե 40 տարեկան էր, ձգտելով ավելի բարձր պաշտոն զբաղեցնել Arnhold & S. Bleichroeder-ում, կարողանում ընկերության սեփականատերերին համոզել երկու օֆշորային հիմնադրամ ստեղծել եւ իրեն հանձնել կառավարումը: Arnhold & S. Bleichroeder-ում հաջող գործունեությունը Սորոսին մղում է սեփական հիմնադրամը ստեղծելու գաղափարին: Soros Fund Management-ը, որն ավելի ուշ վերանվանվում է Quantum Fund-ի, ոչ մի անգամ վնաս չի կրել: 1971 թվականին հիմնադրամի ակտիվների արժեքը կազմել է 12.5 մլն դոլար, իսկ մեկ տարի անց՝ 20 մլն դոլար: Այդ ժամանակ Սորոսը 41 տարեկան էր:

Սեմ Ուոլթոն. Wal-Mart-ի հիմնադիր

Սեմ Ուոլթոնի փոքրիկ խանութը Նյուփորթում ծաղկում էր հինգ տարի շարունակ: Սակայն անսպասելիորեն ամպրոպ պայթեց. շենքի տերը հրաժարվեց երկարաձգել վարձակալության պայմանագիրը: Սեմը սարսափելի անհանգստանում էր: 44 տարեկանում ստիպված էր ամեն ինչ նորից սկսել: Հեռանալով Նյուփորթից՝ նա կնոջ եւ երեխաների հետ հաստատվում է հեռավոր Բենթոնվիլ քաղաքում եւ ամեն ինչ զրոյից սկսում: Նա հիմնում է Five & Ten Cents խանութը: Այդպես էլ ծնվում է ինքնասպասարկմամբ սուպերմարկետի գաղափարը՝ առաջինն Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում: Այս գաղափարը հարստացրեց Սեմին:

 

Աղբյուրը՝ knigikratko.ru



© NEWS.am STYLE