Պանրով եւ սնկով լցոնված պղպեղ. բաղադրատոմս NEWS.am STYLE-ից

19:14   15 հոկտեմբերի, 2016

Շատ պարզ բաղադրատոմս է, իմպրովիզացիա՝ հաշվի առնելով սնկի եւ պանրի հանդեպ իմ մեծ սերը: Այս ուտեստը պատրաստելու համար շատ ժամանակ պետք չէ, բայց այն կարող է ուրախացնել ձեր ընտանիքի անդամներին եւ հյուրերին՝ հրաշալի լրացում դառնալով հիմնական ուտեստին:

Մեզ անհրաժեշտ են հետեւյալ մթերքները.

Բուլղարական պղպեղ - 6 հատ

Սունկ - 200 գրամ

Պանիր - 200 գրամ

Պղպեղի վերին բաժինը կտրում ենք, մաքրում սերմերն այնպես, որպեսզի պատերը չվնասվեն: Արեւածաղկի ձեթով սունկը տապակում ենք (ես շամպինյոն եմ օգտագործել), ավելացնում ենք աղ եւ սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի:

Պանիրը կտրատում ենք եւ սկսում լցոնել պղպեղը:

Նախ լցնում ենք պանիրը, հետո՝ սունկը: Այնուհետեւ լցոնված պղպեղը տապակում ենք արեւածաղկի ձեթով:

Բարի ախորժակ...

 Ձեր՝ Մաշա



© NEWS.am STYLE