Գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է People Espanol-ի շապիկին: Զուտ ճշմարտություն է, որ ամեն անգամ Ջեյ Լոյին տեսնելիս սկսում ես կասկածել, որ փոփ-աստղը 47 տարեկան է:
Երգչուհու աշխատանքային ժամանակացույցը խելահեղ է. հանրահայտ երգչուհին Նյու Յորքում միաժամանակ նկարահանվում է «Կապույտի երանգները» սերիալում, որտեղ ոստիկանի է մարմնավորում, նաեւ աշխատում է նոր ալբոմի վրա, որը բացառապես իսպանալեզու է լինելու: Ի դեպ, Ջեյ Լոն համագործակցում է նախկին ամուսնու՝ Մարկ Էնթոնիի հետ:
Ջեյ Լոն՝ դստեր հետ նկարահանումների ընդմիջման ժամանակ
Ինչ վերաբերում է շապիկին, որքան էլ անիրատեսական է, բայց փաստ, որ Ջեյ Լոն լուսանկարվելու համար ժամանակ գտել է: Այն նվիրված է հեղինակավոր ամսագրի իսպանական տարբերակի 20-ամյակին: