Սոֆիա Վերգարան, Ռիզ Ուիզերսփունը, Քեյթ Հադսոնը, Ջենիֆեր Գարները՝ Tiffany & Co-ի հավաքույթին

16:18   14 հոկտեմբերի, 2016

Հռչակավոր ոսկերչական Tiffany & Co ապրանքանիշը Լոս Անջելեսում խանութ է բացել: Այդ առիթով անվանի ընկերությունը հատուկ երեկույթ է կազմակերպել, որին մի ամբողջ աստղաբույլ «կշողշողա»:

Այսպես, ֆոտոխցիկների օբյեկտիվի կիզակետում է հայտնվել ամենահարուստ դերասանուհի Սոֆիա Վերգարան:

Սոֆիա Վերգարան, որը հավաքույթի ժամանակ փորձել է Christian Louboutin-ի կոշիկը, մեկ տարում 43 մլն դոլար է վաստակել:

Կոլումբիացի 44-ամյա դերասանուհու եկամուտը հիմնականում կազմել է (66 տոկոսը) իր դերասանական աշխատանքից ստացած շահույթը, մնացած փողը Սոֆիային ապահովել են գովազդային պայմանագրերը:

Սոֆիայից բացի, հավաքույթին ներկա են եղել Ռիզ Ուիզերսփունը, Քեյթ Հադսոնը, Ջենիֆեր Գարները եւ Հոլլի Բերրին:

Ռիզ Ուիզերսփուն, Ջենիֆեր Գարներ եւ Հոլլի Բերրի

Քեյթ Հադսոն եւ Ռիզ Ուիթերսփուն 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty, REX, Shutterstock-ի

Աղբյուրը՝ 



© NEWS.am STYLE