Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո առաջին անգամ տեսել է երեխաներին

16:41   14 հոկտեմբերի, 2016

Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ապահարզանի շուրջ աղմուկն ասես մարում է։

Կարծես թե ապագայում նախկին ամուսինները պայմանավորվել են ամենակարեւոր հարցերի շուրջ։ Ջոլին երեխաների նկատմամբ միանձնյա խնամքի իրավունք է ստանում, ոչ մի ֆինանսական օգնություն Բրեդից չի ուզում, իսկ Փիթը կարող է հանգստյան օրերին այցելել երեխաներին։

Us Weekly–ի փոխանցմամբ՝ Փիթը երեխաներին առաջին անգամ հանդիպել է այն բանից հետո, երբ էնջին ապահարզան է պահանջել։ Սակայն Փիթը ոչ բոլոր երեխաներին է հանդիպել։

Հոր եւ երեխաների հանդիպումն ընթացել է հսկողության ներքո։ Նախկին ամուսինների պայմանավորվածության համաձայն՝ Փիթը երեխաներին կարող է հանդիպել թերապեւտի ներկայությամբ։

Էնջին, Փիթն ու երեխաները պետք է նաեւ ընտանեկան հոգեբանի մոտ կուրս անցնեն։



© NEWS.am STYLE