Մադոննան՝ Billboard-ի վարկածով տարվա կին

18:27   15 հոկտեմբերի, 2016

Ժամանակակից փոփ-արվեստի վրա Մադոննայի ազդեցությունը ոչնչի հետ համեմատել հնարավոր չէ: Այս արտիստուհին միշտ ուշադրության կենտրոնում է՝ սկանդալներ, համերգներ, ֆոտոսեսիաներ, սոցիալ-քաղաքական ակցիաներ:

Billboard-ի վարկածով Մադոննան տարվա կին է ճանաչվել: 58-ամյա երգչուհին այս պարգեւին արժանացել է ստեղծագործական ունակությունների եւ երաժշտական ձեռքբերումների համար:

Պարգեւը նա կստանա դեկտեմբերին, Billboard ամսագրի Women in Music արարողության ժամանակ:

«Մադոննան այն արտիստների շարքին է դասվում, որոնց կարիերան եւ ազդեցությունը դուրս են գալիս երաժշտական բիզնեսի շրջանակից: Նրա ստեղծագործական տեսլականը, նորարարությունները, բարեգործական գործունեությունը միլիոնավոր մարդկանց են ոգեշնչում ամբողջ աշխարհում:

Նա կարեւոր կերպար է ֆեմինիստական շարժման մեջ եւ իր ազդեցությունն օգտագործում է՝ կանանց եւ նրանց սեքսուալության հանդեպ վերաբերմունքը փոխելու, ինչպես նաեւ հավասարության հասնելու համար»,- ասված է ամսագրի հրապարակման մեջ:



© NEWS.am STYLE