Քարդաշյաններն ինձ թուղթ ու գիր են արել. Նեւադայում այրվել է անառականոցի տիրոջ առանձնատունը, որտեղ «զվարճանում» էր Քլոեի ամուսինը

11:09   15 հոկտեմբերի, 2016

Ինչպես հայտնի է, Քլոե Քարդաշյանն ամուսնալուծվում է բասկետբոլիստ Լամար Օդոմից: Չնայած Լամարին այլեւս դժվար է բասկետբոլիստ համարել, քանի որ մարզիկն ալկոհոլային կախվածություն ունի: Լամարը Լոս Անջելեսից հեռացել է եւ հաստատվել Նյու Յորքում, իսկ ամբողջ պատմությունը սկսվել է անցյալ տարի, երբ Օդոմին գտան Նեւադայի հասարակաց տներից մեկում, կոմայի մեջ:

Այդ ժամանակ հաստատության սեփականատերը որեւէ պատժի չենթարկվեց, չնայած շատերն էին կասկածում, որ Լամարին կոկաինը հենց անառականոցում էին տվել:

Ինչպես ասում են՝ նախախնամությունն անմասն չմնաց, եւ այսօր՝ ուղիղ մեկ տարի անց, ճիշտ նույն օրը հայտնի դարձավ, որ անառականոցի սեփականատեր Դենիս Հոֆի տունը մինչեւ վերջին ծեղն այրվել է: երկու միլիոն արժողությամբ երեքհարկանի տունը գտնվում էր Ռենոյում:

Հոֆը TMZ-ին հայտնել է, թե բացարձակ համոզված է, որ Քլոեն եւ ամբողջ Քարդաշյան գերդաստանն իրեն թուղթ ու գիր են արել: Անառականոցի սեփականատիրոջ խոսքով՝ հաջորդ տարի այս օրն անմարդաբնակ կղզում է անցկացնելու:



© NEWS.am STYLE