Մարդկային մարմնի հրաշքները

20:11   31 հոկտեմբերի, 2016

1. Մարդու մատներն այնքան զգայուն են, որ եթե Երկրի չափ լինեին, կկարողանայինք զգալ տների եւ ավտոմեքենաների տարբերությունը:

2. Մարդու մարմինը 60.000 մղոն արյունատար անոթ ունի: Դա բավարար կլիներ Երկիրը երկու անգամ փաթաթելու համար:

3. Մարդու աչքն այնքան զգայուն է, որ եթե Երկիրը տափակ լիներ, կկարողանայինք 30 կմ հեռավորությամբ տեսնել գիշերվա մեջ կայծկլտացող մոմը:

4. Երբ մենք կարմրում ենք, ստամոքսի լորձաթաղանթը նույնպես կարմրում է:

5. Մարդու ուղեղը կարող է մեկ րոպեի ընթացքում 1.000 բառ կարդալ:

6. Պորտի ներսում հազարավոր մանրէներ արեւադարձային անտառի չափով էկոհամակարգ են կազմավորում:

7. Սիրահարության շրջանում մարդու ուղեղը նեյրոմեդիատորներից եւ հորմոններից կազմված նույն կոկտեյլն է արտադրում, որն առաջանում է ամֆետամին ընդունելիս: Դա հանգեցնում է սրտի արագ բաբախյունի, ախորժակի եւ քնի կորստի, ուժեղ հուզմունքի:

8. Մենք կարող էինք տեսնել ուլտրամանուշակագույն ճառագայթումը, եթե աչքի ոսպնյակը չֆիլտրեր այն:

9. Մեծահասակ մարդը կազմված է 7.000.000.000.000.000.000.000.000.000 (7 օկտիլիոն) ատոմից: Համեմատության համար նշենք, որ գալակտիկայում «ընդամենը» շուրջ 300 մլրդ աստղ կա:

10. Մեր մկաններն իրականում շատ ավելի հզոր են, քան թվում է: Այդ ուժը սովորաբար սահմանափակ է, որպեսզի մարդը չկարողանա վնասել մկաններն ու ջլերը: Սահմանափակումը կարելի է վերացնել ադրենալինի օգնությամբ. հենց դրա ազդեցությամբ են մարդիկ կարողանում, ասենք, ավտոմեքենան պոկել տեղից:

11. Մենք երկար տարածության լավագույն վազորդներն ենք մոլորակի վրա, չորքոտանի ցանկացած կենդանուց ավելի լավը: Իրականում հազարավոր տարիներ առաջ մենք կարողացել ենք որսի հետեւից այնքան ժամանակ վազել, մինչեւ այն հոգնածությունից մահացել է:

12. 30 րոպեի ընթացքում մարդու մարմինն այնքան ջերմություն է արտադրում, որով հնարավոր է 4 լիտր ջուր եռացնել:

13. Մեր մարմնի վրա նույնքան մազ կա, որքան շիմպանզեի: Դրանց մեծ մասն անօգուտ եւ այնքան բարակ են, որ գրեթե անտեսանելի են:

14. Ատոմները, որոնցից այսօր կազմված է մեր օրգանիզմը, նույն ատոմներն են, որոնք 13.7 մլրդ տարի առաջ կազմավորվել են Մեծ պայթյունի ժամանակ:

15. Մարդու ոսկորները նույնքան ամուր են, որքան գրանիտը: Լուցկու տուփի չափ ոսկորի կտորը կարող է մինչեւ 9 տոննա կշռի դիմանալ:

16. Եթե մարդու ուղեղը համակարգիչ լիներ, կարող էր վայրկյանում 38 հազար տրիլիոն գործողություն կատարել: Աշխարհի հզորագույն համակարգիչը՝ BlueGene-ը, կարող է կատարել դրա ընդամենը 0.002%-ը:

17. Աչքերի կենտրոնացնող մկաններն օրական 100.000 անգամ շարժվում են: Ոտքերի մկանները նույն կերպ մարզելու համար հարկ կլինի օրական շուրջ 80 կմ քայլել:

18. Ճարպի կամ մկանների յուրաքանչյուր մեկ կիլոգրամի դիմաց մարմինը 10 կգ նոր արյուրանատար անոթ է ստեղծում:

19. Մարդկային ԴՆԹ-ն 50%-ով համընկնում է բանանի ԴՆԹ-ի հետ:

20. Միայնությունը կարող է ֆիզիկական ցավ պատճառել: Այնպես որ, եթե ցանկանում եք խուսափել միայնության ցավից, հզոր խթան ունեք ավելի ակտիվ շփվել այլ մարդկանց հետ:

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE