Maroon 5-ի նոր հոլովակը «պայթեցրել է» Youtube-ը. հոլովակը 3 օրվա ընթացքում 9 մլն մարդ է դիտել

13:34   17 հոկտեմբերի, 2016

Հանգստյան օրերին Maroon 5-ի Youtube-ի Maroon5VEVO ալիքում հրապարակվել է խմբի նոր «Don't Wanna Know» երգի տեսահոլովակը: Հոլովակում փոքեմոնի կոստյումով Ադամ Լեւինը առօրյա գործերով է զբաղվում, եւ ինչ-որ մի պահ նրա ու խմբի մյուս անդամների հետեւից մարդկանց ամբոխ է վազում:

Երեք օրվա ընթացքում հոլովակն 9 մլն մարդ է դիտել:

Տեսահոլովակի ռեժիսորը Դեւիդ Դոբկինն է, որը հայտնի է «Անկոչ հյուրեր» կատակերգությունից: Լեւինի սիրելիին մարմնավորել է Սառա Սիլվերմանը, իսկ փոքեմոններից մեկին՝ Վինս Վոնը:



© NEWS.am STYLE