47-ամյա կրքոտ Ջենիֆեր Լոպեսի կրքոտ պարը երեկույթի ժամանակ

14:33   17 հոկտեմբերի, 2016

Անցյալ շաբաթ Ջենիֆեր Լոպեսը հայտնվել էր People Espanol-ի շապիկին: Մի քանի օր անց կրակոտ արտիստուհին ընկերների հետ երեկույթի ժամանակ գրավել է իր պարերով:

Видео опубликовано Jennifer Lopez (@jlo)

Հանրահայտ երգչուհին Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում երաժշտության հնչյունների ներքո գեղեցիկ շարժվում է՝ չիմանալով, որ իրեն նկարում են:

«Երբ չգիտես, որ ընկերդ նկարում է քեզ: Բայց երջանիկ եմ, որ դուք ժպտում եք»,- գրել է Ջենիֆեր Լոպեսը։

Видео опубликовано Loren Ridinger (@lorenridinger)

Ի դեպ՝ Ջենիֆերի պարը նկարահանել է նրա ընկերուհին՝ Ռիրինջերը, որի էջում Լոպեսի մասնակցությամբ նույն երեկույթի ժամանակ արված եւս մի քանի ոչ պաշտոնական տեսանյութ կա:



© NEWS.am STYLE